Փաշինյանի պոպուլիստական սադրանքները հասան ՀԱՊԿ-ին․ Expert.ru-ի անդրադարձը

Փաշինյանի պոպուլիստական սադրանքները հասան ՀԱՊԿ-ին․ Expert.ru-ի անդրադարձը
Հայ-ռուսական հարաբերությունները ապրում են թերեւս ամենից անորոշ շրջանը, որ եղել է վերջին տարիներին։ Մեղավորն այդ վիճակի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն է։ Եթե նա պարզապես պայքարեր կոռուպցիայի դեմ եւ իրականացրեր համակարգային տնտեսական բարեփոխումներ, որոնք Հայաստանը դուրս կբերեին տնտեսական փոսից, ապա Մոսկվայում առավել քան ուրախ եւ գոհ կլինեին։ Սակայն նրա ներկայիս պոպուլիստական քաղաքական գիծը ոչ միայն հակասում է ռուսական շահերին, այլ նաեւ որոշ հարցերում իր մեջ պարունակում է ուղիղ հակառուսական սադրանքներ։ Հենց այդպիսի սադրանք կարելի է որակել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը։ Ակամա մի հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ է նա այդ ամենն անում։



Հայաստանում հավաստիացնում են, որ դա Հայաստանի ներքին գործն է, եւ որեւէ մեկը չի պատրաստվում հարվածել ՀԱՊԿ հեղինակությանը։ Սակայն այդ դեպքում ո՞վ էր խանգարում Փաշինյանին գործել շատ ավելի կոկիկ եւ ճիշտ՝ նախ հետ կանչել Խաչատուրովին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնից, գոյություն ունեցող ընթացակարգերի համաձայն, իսկ հետո արդեն նրա դեմ մեղադրանք ներկայացնել։ Սակայն ոչ, դրա փոխարեն գործող գլխավոր քարտուղարին կանչեում են Երեւան, նստեցնում, իսկ հետո ինչ-որ ժամանակով ազատ արձակում գրավի դիմաց։ Արդյունքում էապես վնասված է ՀԱՊԿ հեղինակությունը։



**Գործակա՞լ է**



Նիկոլ Փաշինյանի վարքագծի մասին գնահատականներ հնչեցնող մասնագետները բաժանված են երկու խմբի։ Մի մասը հայտարարում է, որ Փաշինյանը՝ որպես արեւմտյան դրածո, ուղիղ հարվածում է ռուսական կառույցներին եւ շահերին։ Ընդ որում հարվածում է ներքաղաքական պայքարի անվան տակ քողարկված կերպով, որը ոչ այնքան վնասում է ենթադրում իրենից, որքան ռուսական դիրքորոշման զոնդաժ։ Այս տեսակետի համաձայն, նման քայլի գնալու համար Փաշինյանն ուներ առնվազն երկու՝ ներքին եւ արտաքին պատճառ։ Արտաքին պատճառ որպես դիտարկվում էր օտարերկրացի բարեկամների հանձնարարականը։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Փաշինյանը, երբ դեռ արմատական ընդդիմություն էր, հանդիսանում էր արեւմտամետ քաղաքկան գործիչ, ով ելույթ էր ունենում Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության դեմ, եւ ամենայն հավանականությամբ հատուկ հարաբերություններ ուներ վաշինգտոնյան եւ բրյուսելյան կուրատորների հետ։ Փաշինյանի թիմի ներկայացուցիչների մի մասը եւս բացասական վերաբերմունք ունի Ռուսաստանի հանդեպ եւ հանդիսանում է ռուսատյաց եւ ներկայացնում«Արեւմուտքը մեզ կօգնի» պոստուլատի կրողներ։



Ու քանի որ պատկերավոր ասած՝ Փարիզը գրավելու համար Փաշինյանը նույնիսկ մեսսա չմատուցեց եւ չփոխեց իր հայացքները արտաքին քաղաքականության ոլորտում, ապա կարող է եւ շարունակել աշխատել Արեւմուտքի համար։ Բնականաբար այժմ գործում է շատ զգուշորեն՝ նշանակելով ռուսատյաց նախարարների, ինչպես նաեւ զոնդաժ անելով Մոսկվայի տեսակետները փոքր սադրանքներով։ Ներքին մոտիվը կապված է Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած չափազանց մեծ կախվածության հանդեպ եղած դժգոհությունից։ Սակայն այդ կախվածությունն ինչ-որ տեղ նաեւ սպասելի էր, քանի որ որեւէ այլ պետություն պատրաստ չէ Հայաստանին պաշտպանել Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Սակայն հայաստանյան միջավայրում սեփական փառահեղ պատմության շուրջ կառուցված քարոզչությունը բերել է նման դժգոհությունների։ Մեծ հաշվով Փաշինյանի համար «վայրահաչողը փղի հետեւից» ընդամենը եւս մեկ գործիք է ռեյտինգ հավաքելու համար։ Նա կարող էր, օրինակ, միտումնավոր կերպով այդ սկանդալը հարուցել ցույց տալու համար բոլորին՝ թե հայերին եւ թե ռուսներին այն, թե որքան ինքնուրույն է ինքը։ Ցույց տալու համար, որ հանցավորության դեմ պայքարը իր համար ավելի կարեւոր է, քան ռուսների դեմքը պահելը։



**Չէր մտածե՞լ**



Մյուս մասնագետները կարծում են, որ տեղի ունեցածը, որը կարելի է անվանել ներհայաստանյան անտառահատում, ակամա իր ազդեցությունն ունեցավ նաեւ ՀԱՊԿ նկատմամբ, հայաստանյան գործող իշխանությունների ոչ փորձառու եւ ոչ պրոֆեսիոնալ լինելու պատճառով։ Սա նման է այն բանին, երբ փնթի ծառ ես կտրում, եւ կացնի հարվածներից «տալաշները» դեսուդեն են թռչում ու վնասում կողքին գտնվողներին։ Պետք է հասկանալ Փաշինյանի իշխանության սպեցիֆիկան։ Նրա կուսակցությունը եւ ոչ մի ընտրություններում չի հաղթել։ Փաշինյանի ողջ լեգիտիմությունը, եթե այդպես կարելի է անվանել, հիմնվում է պառլամենտական քվեարկության վրա, որտեղ ձայները նրա օգտին հավաքվել են շանտաժի միջոցով, ուղիղ սպառնալիքների միջոցով, նրա եւ որոշ օլիգարխների միջեւ անդրկուլիսյան պայմանավորվածությունների միջոցով։ Այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը չի հաղթել արտահերթ պառլամենտական ընտրությունները, որոնք ամենայն հավանականությամբ տեղի կունենան հաջորդ տարի։ Այդ պատճառով Հայաստանի ներկայիս վարչապետը մտահոգված է ոչ այնքան երկրի ճակատագրով եւ համակարգային բարեփոխումներով, որքան սեփական իշխանությունը պահպանելով եւ ամրացնելով։ Սա լիովին տրամաբանական է, քանզի առանց իշխանական համակարգի հանդեպ լիարժեք հսկողության, որեւէ կառուցվածքային բարեփոխումների մասին խոսելն անհնարին է։ Նայենք թեկուզ, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ում Թրամփի մոտ։ Հենց այս պատճառով է թերեւս, որ պարոն Փաշինյանը սկսել է վհուկների որս։ Չէ որ դրա շնորհիվ նա՝



**ա**․ բավարարում է ժողովրդի արդարության ծարավը, ժողովուրդ, որը հոգնել էր համակարգային կոռուպցիայից եւ



**բ**․ վախեցնում է իր քաղաքական հակառակորդներին այն բանով, որ հաջորդը նրանք կարող են լինել։



Իսկ այդ վախի ավելի արդյունավետ ներգործման համար էլ որպես զոհեր ընտրվում են այնպիսի թիրախներ, որոնք սովորաբար նման դեպքերում անհասանելի են։ Խոսքն այս դեպքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ գործող Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մասին է։



**Դեռեւս միայն խոսքով**



Ամենայն հավանականությամբ Փաշինյանի թիմին հենց երկրորդ այսպես ասենք՝ «տալաշային» վարկածն է համապատասխանում։ Նրա թիմը գործում է դասական պոպուլիստական հունով եւ կազմված է ոչ պրոֆեսիոնալներից, ուստիեւ գործում են նման սխալներ իրար հետեւից։ Սակայն հասկանալ, դեռ չի նշանակում ներել։ Մոսկվան հարգում է Հայաստանի սուվերենիտետը, սակայն եւ կոչ է անում հաշվի առնել, որ որոշակի ինտեգրացիոն համակարգերում է գտնվում եւ պարտավոր է հաշվի առնել նաեւ դաշնակիցների շահերը եւ իր գործողությունները նաեւ դրանց համապատասխանեցնել։ Այսպես, օրինակ, նրա վհուկների որսը վնասել է ՀԱՊԿ հեղինակությունը։ Դեռեւս Մոսկվան կոչ է անում միայն խոսքերով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բավարարվեց միայն հայտարարություն անելով, որտեղ հստակ շարադրեց Մոսկվայի մտահոգությունները, որը պարզ արտահայտած, ձեւակերպվում է այսպես՝ դադարեցնել վհուկների որսը եւ դրանով չվնասել ռուսական շահերը։ Մի շարք փորձագետներ Ռուսաստանում կոչ են անում Մոսկվային չբավարարվել միայն խոսքերով եւ պատժել Երեւանին՝ ՀԱՊԿ-ն «ստորացնելու» համար, ինչպես, օրինակ, սառեցնել տրամադրելիք վարկը կամ զրկել կառույցում ներկայացվածությունից եւ պարզապես գլխավոր քարտուղարի մանդատը փոխանցել Բելառուսին, որպես հաջորդը ըստ ռոտացիոն այբբենական կարգի հաջորդականության։ Սակայն նման հրապարակային քայլերը չեն համապատասխանում Մոսկվայի շահերին, քանի որ Փաշինյանը հենց այնպես չի կարող կորչել տեսադաշտից եւ ստիպված է լինելու դեռ պատասխան տալ արածների համար։ Հայ-ռուսական հարաբերությունների լարումը պետք չէ ոչ Մոսկվային, ոչ Երեւանին։ Իսկ եթե կրկին փորձ արվի նման կերպ գործելու, արդեն կարելի կլինի հարցը այլ կերպ լուծել եւ ավելի խիստ։



**Expert.ru**