Սիրիական Էր-Ռաստան քաղաք է վերադարձել 1,5 հազար փախստական

Սիրիական Էր-Ռաստան քաղաք է վերադարձել 1,5 հազար փախստական
Սիրիական Էր-Ռաստան քաղաքի վարչական խորհրդի անդամ Էյդման Քասիերը հայտարարել է, որ քաղաքի ազատագրումից հետո Էր-Ռաստան է վերադարձել 1,5 հազար փախստական։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը։



Նշենք, որ մինչ գրոհայինների կողմից քաղաքի գրավումը, այստեղ ապրում էր 10 հազար մարդ։ Էր-Ռաստանն ունի վերականգնման կարիք, եւ տների 70 տոկոսը բնակության համար պիտանի չեն։