Թուրք-ամերիկյան առճակատումը շարունակում է խորանալ

Թուրք-ամերիկյան առճակատումը շարունակում է խորանալ
ԱՄՆ կառավարությունը քննարկելու է Թուրքիայի կողմից GSP արտոնյալ ներկրման ծրագրին մասնակցության արդարացիության հարցը` հաշվի առնելով, որ թուրքական կողմը լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների վրա, ընդհանուր առմամբ 1,78 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Առեւտրային ներկայացուցչի պաշտոնական կայքը։



Վաշինգտոնը հույս ունի նաեւ, որ GSP-ի հետ կապված խնդիրները կկարողանա կարգավորել Անկարայի հետ համատեղ քննարկումների արդյունքում։ Նշենք, որ մինչ այդ Անկարան եւ Վաշինգտոնը բանակցություններ էին սկսել թուրքական կողմի հանդեպ ԱՄՆ սահմանած սանկցիաների առնչությամբ։