Ֆրանսիայի նախագահի շուրջ առաջացած սկանդալը քայքայում է նրա կարիերան. Մաս 1-ին

Ֆրանսիայի նախագահի շուրջ առաջացած սկանդալը քայքայում է նրա կարիերան. Մաս 1-ին
Ֆրանսիայում սկանդալ է առաջացել նախագահ Էմանյուել Մակրոնի եւ նրա աշխատակիցներից մեկի հետ կապված։ Ու չնայած այն բանին, որ ներկայիս ճգնաժամը ամենից լուրջն է, որին հանդիպել է Մակրոնն իր նախագահության սկզբից սկսած, սակայն, ինչը ավելի կարեւոր է, բացվում է այն գաղտնիքը, որը հանդիսանում է ֆրանսիական պետության ինգերորդ նախագահի աքիլեսյան գարշապարը։ Արդեն երկու շաբաթ Ֆրանսիայում կրքերը չեն հանդարտվում Բանելայի գործի հետ կապված։



Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Le Monde պարբերականը հրապարակեց տեսանյութ, թե ինչպես քաղաքացիական համազգեստով մի ոստիկան մայիսի 1-ի ցույցի ժամանակ ծեծում է ցուցարարներից մեկին Փարիում։ Անհայտ անձը Ֆրանսիայի նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ալեքսանդր Բենալան էր, մարոկոյական ծագումով 26-ամյա ֆրանսիացի, ով զբաղեցրել էր նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Արդեն երկու օր անց Մակրոնն իր վրա վերցրեց կատարվածի պատասխանատվությունը, սակայն հետագայում պարզվեց, որ նա պարզապես ծածկադմփոց է անում իր աշխատակցի հանցանքը։ Բենալային պարզապես հեռացրեցին աշխատանքից, իսկ երկու շաբաթ անց տեղափոխեցին այլ աշխատանքի։ Սակայն պարզվում է, որ Բենալան նաեւ Մակրոնի ֆավորիտն էր եւ ընկերը եւ ստանում էր իր կարգավիճակից շատ ավելի բարձր աշխատավարձ, ծառայողական մեքենա բնակարան եւ այլն։ Հիմա արդեն նրան հեռացրել են Ելիսեյան պալատից, սակայն նրա հետ կապված գործը քննում է եւ դատախազությունը եւ պառլամենտական հանձնաժողովը զուգահեռաբար։ Պառլամենտում Բանելայի գործը որակում են որպես պետական, քանի որ նախագահը իմացել է հանցանքի մասին եւ թաքցրել։ Նույնիսկ դրվել էր կառավարության վստահության հարցը, եւ միայն շնորհիվ այն բանի, որ պառլամենտում Մակրոնն ունի մեծամասնություն, կառավարությունը անվստահությունից խուսափեց։ Սակայն կարծես թե Բանելայի գործը դեռ շարունակվելու է ծավալվել եւ ազդել Մակրոնի նյարդերի վրա, հատկապես, որ ֆրանսիական մամուլը սկսել է գրել, որ հիասթափված է Մակրոնից, իսկ վարկանիշն էլ կտրուկ անկում է ապրել։