Պաշտոնական Բաքուն մերժում է Երևանի առաջարկը

Պաշտոնական Բաքուն մերժում է Երևանի առաջարկը
Պաշտոնական Բաքուն մերժում է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելու Երևանի առաջարկը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպես փոխանցում է APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի նախագահը մասնավորապես ասել է, որ Բաքվի համար անընդունելի է այն առաջարկը, որն անում է Երեւանը։ Նա նկատել է, որ Երեւանում դա շատ լավ գիտեն եւ բացի այդ էլ, այդ առաջարկը չեն ընդունի նաեւ միջնորդները։ Ադրբեջանի նախագահը ասել է նաեւ, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում խաղաղություն են ուզում, սակայն եւ հավելել է․ «․․․ մենք մեր հողերն ենք ուզում:



Մինչև մեր հողերը չվերադարձվեն, խաղաղություն չի լինի, և Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դա լավ հասկանա»։ Ալիեւն հայտարարել է նաեւ, որ եթե Երեւանը ձգձգի բանակցությունները, ապա Բաքուն կշարունակի ցնցել Հայաստանն ու խորացնել մեկուսացման քաղաքականությունը։