ԱՄՆ Կոնգրեսը սառեցրել է Թուրքիային F-35-երի մատակարարումը

ԱՄՆ Կոնգրեսը սառեցրել է Թուրքիային F-35-երի մատակարարումը
ԱՄՆ Կոնգրեսը սառեցրել է Թուրքիային F-35 ռազմական կործանիչ ինքնաթիռների մատակարարումը այն պատճառով, որ Անկարան պայմանագիր է կնքել Մոսկվայի հետ՝ ռուսական C-400 համակարգեր գնելու համար։ Այս մասին հայտնում է The Washington Times-ը։



Ըստ պարբերականի, համապատասխան լրացումները ԱՄՆ 2019 թվականի պետական բյուջեի օրինագծում կատարվել են միայն վերջին պահին, երբ արդեն բոլորն էին վստահ, որ Անկարան չի հրաժարվի ռուսական սպառազինություններից։ Պարբերականը նաեւ նշում է, որ այս պահին բոլորը սպասում են Պենտագոնի հաշվետվությանը, որի ներկայացումից հետո էլ ամենայն հավանականությամբ պաշտոնապես կհայտարարեն, եթե իհարկե Անկարան չփոխի իր միտքը եւ ռուսական սպառազինությունների փոխարեն չգնի «Պատրիոտ» ամերիկյան համակարգերը, որոնք համարվում են համարժեք C-400-ներին։