Նեյմարը բարձրաձայնել է «ՓՍԺ»-ում իր ապագայի վերջնական որոշման մասին

Նեյմարը բարձրաձայնել է «ՓՍԺ»-ում իր ապագայի վերջնական որոշման մասին
«ՓՍԺ» ֆրանսիական ֆուտբոլային ակումբում բրազիլական ազգային հավաքականի խաղացող Նեյմարը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել իր ակումբը եւ կշարունակի հանդես գալ «ՓՍԺ»-ում։



Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։



«Ես կմնամ եւ ունեմ պայմանագիր «ՓՍԺ»-ի հետ։ Ես եկել եմ այստեղ նոր մարտահրավեր նետելու եւ նոր արդյունքներ նվաճելու համար։ Ոչ մի բան հիմա չի փոխվել»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Fox Sports-ը։



Նշենք, որ նախկինում մամուլում բազմիցս տեղեկություններ են հայտնվել, որ Նեյմսրը Ռոնալդուի՝ «Ռեալից» հեռանալուց հետո հետաքրքրված է արքայական ակումբ տեղափոխվելու հեռանկարով։