Տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում․ Իգոր Պոպով

Տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում․ Իգոր Պոպով
ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ ներկայումս եռանախագահությունը աշխատում է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, հաշվի առնելով ԼՂ հակամարտության հետ կապված հարցերի նրբազգաց բնույթը, ռուսաստանցի համանախագահ Պոպովը նպատակահարմար չի համարել բարձրաձայնել, թե որ փուլում են կարգավորման բանակցությունները։



«Համապատասխան հայտարարությունը, որը կարվի «եռյակի» կողմից, կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո»,- մասնավորապես ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը, հավելելով, որ առաջիկայում կհրապարակվի նաեւ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ժամանակացույցը։