Տուրբյորն Յագլանդը խնդրելու է Պուտինին, որ ազատ արձակի Օլեգ Սենցովին

Տուրբյորն Յագլանդը խնդրելու է Պուտինին, որ ազատ արձակի Օլեգ Սենցովին
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Դանիել Հոյլթենգենը հայտարարել է, որ կազմակերպության Գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդն այսօր՝ հունիսի 25-ին նամակով կդիմի Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինին՝ Ռուսաստանում գտնվող ուկրաինացի դատապարտյալ ռեժիսոր Օլեգ Սենցովին ազատ արձակելու խնդրանքով։



Այս մասին հայտնում է գերմանական DW-ն։ Հոյլտգենը մանրամասնել է, որ Յագլանդը նման լիազորություն ունի համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։



Նշենք, որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Կրեմլում որեւէ տեղեկություն չունեն այն մասին, որ Յագլանդը դիմելու է Պուտինին՝ Սենցովին ներում շնորհելու խնդրանքով։