Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացարձակ առաջատարն է՝ ըստ Թուրքիայի ԿԸՀ-ի

Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացարձակ առաջատարն է՝ ըստ Թուրքիայի ԿԸՀ-ի
Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը հայտարարել է, որ Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների քվեների 97 տոկոսի հաշվարկի նախնական արդյունքների համաձայն, բացարձակ առաջատար է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։



Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։



Գյուվենը նշել է, որ մնացած քվեների հաշվարկն այլեւս չի ազդի ձայների հարաբերակցության վրա։ Նշենք, սակայն, որ նրա հակառակորդ Մուարեմ Ինջեն հայտարարել էր, որ պետք է երկրորդ փուլ տեղի ունենա, քանի որ հրապարակվող արդյունքները կեղծվում են համատարած։Ավելի ուշ, սակայն, հայտնի է դարձել, որ Մուարեմ Ինջեն ընդունել է իր պարտությունը։