«Հրապարակ»․ Էդ ահել-ջահելները թող մի քիչ փորձառություն ձեռք բերեն, նոր խոսեն

«Հրապարակ»․ Էդ ահել-ջահելները թող մի քիչ փորձառություն ձեռք բերեն, նոր խոսեն
ԲՀԿ-ն այս կառավարության համար պատասխանատվություն չի ստանձնում, ՀՅԴ-ն  ստանձնո՞ւմ է՝ հարցրինք Արմեն Ռուստամյանին։ «Իհարկե, ստանձնում ենք, կառավարության մաս ենք, չէ՞։ Մենք առաջարկներ ենք առաջ քաշել, որոնք պետք է ներառվեն կառավարության ծրագրի մեջ»։ Իսկ եթե ձեր առաջարկները չներառվե՞ն։ «Մենք կառավարության անդամ ենք, եւ անպայման պետք է ներառվեն»։



Բոլոր դեպքերում, խոսակցություններ կան, որ Դաշնակցությունն այլեւս ի վիճակի չէ «հասնել Սասուն՝ մտնել Վան»՝ հաղթահարել առաջիկա ընտրություններում 5 տոկոսը։ «Մենք որ չմտնենք, ուրիշ մտնող չի լինի, էդ ահել-ջահելները թող մի քիչ փորձառություն ձեռք բերեն, նոր խոսեն․ որ էսօր տեղի-անտեղի խոսում են, մարդիկ պտի փորձի արժեքը հասկանան»։ 



Սա ակնա՞րկ է նրանց։ «Իհարկե, կարող եք, իհարկե, կան, էդ իրենք որ ասում են՝ բացասական փորձ չունենք, էդ չի նշանակում, որ դրականն ունեն»։ ՀՅԴ-ն իրեն ավելի կոմֆորտ որտե՞ղ էր զգում՝ ՀՀԿ-ի՞ կողքին, թե՞ նորերի։ «Բոլոր տեղերում… մարդու կոմֆորտն իր ներսում է․ ես բանտում էլ էի ինձ կոմֆորտ զգում»։ Բա ինչո՞ւ դուրս եկաք։ «Ինչու… որովհետեւ ազատեցին։ Դռները բացել էին, հո չէի՞ մնա ներսում»։