Չարաճճի խա՞ղ , թե․․․

Չարաճճի խա՞ղ , թե․․․
Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը կոտրված սեղանը թողել էր նորանշանակ նախարարի առանձնասենյակում։



Հազար բան են մտածում, հազար եզրահանգում անում։



Մի բան էլ ես ասեմ։



Չպիտի մոռանալ, որ մարդը հոգով երբեք չի ծերանում ու «մանկությունն իրենն անում է»։ Հրանուշը երևի չի մոռացել, որ դպրոցական տարիներին չուզած ուսուցչի աթոռի ոտը «կոտրում ու կպցրած դնում էին տեղը», որ գա նստի ու թրը՜մփ ընկնի։ Ո՞վ նման բան չի արել։



Հրանուշ Հակոբյանն դրան մոտիկ տարբերակ է ընտրել, որը ոչ միայն իր մեջ պարունակում էր չարաճճի խաղի տարր, այլ որոշակի մեսիջ։ Նա նորանշանակ նախարարին կոտրված սեղան թողեց։ Ոչ մեկի մտքի ծերով անգամ չի անցնի, որ մեր նախկին նախարարները կոտրված սեղանից են օգտվել՝ խուսափելով նորը գնելու կամ գոնե «ռեմոնտ անելու» ծախսից։



Դա յուրօրինակ մեսիջ էր։ Հրանուշ Հակոբյանի չներկայանալու դիրքորոշման մասը ներկայացրեց «կոտրված սեղանը»։



ՀԳ Փոքրիկ թվացող ժեստերն ավելին են ասում, քան հռետորական ճառերը։



Հասմիկ Բաբաջանյան