Intel-ը երիտասարդ գործարարների ստարտափերում խոշոր ներդրումներ կանի

Intel-ը երիտասարդ գործարարների ստարտափերում խոշոր ներդրումներ կանի
Intel կորպորացիայի մաս կազմող Intel Capital-ը, որը զբաղվում է ներդումային ծրագրերի իրականացմամբ, մի շարք նոր ներդրումներ է նախապատրաստում կատարել երիտասարդ գործարարների ստարտափերում, որոնցից վեցը՝ Իսրայելում:



ծԱյս մասին հայտնում է The Times of Israel-ը:



Ըստ հրապարակման, ներդրումներ կատարելու որոշումը կայացվել է օրեր առաջ Intel կորպորացիայի՝ Կալիֆորնիայում կայացած համաժողովի ընթացքում:



Նշենք, որ նախորդ ներդումային ծրագիրը եղել է այս տարվա փետրվար ամսին, երբ իսրայելական Moovit վերլուծական ընկերությունը ավելի քան 30 միլիոն դոլարի ներդրում է ստացել: Նշենք, որ մինչ այս Intel-ը ավելի քան 375 միլիոն դոլարի ներդրումներ է կատարել սկսնակ բիզնես նախագծերում: