Հերթական պաշտոնանկությունը՝ Սպիտակ տանը

Հերթական պաշտոնանկությունը՝ Սպիտակ տանը
Պաշտոնից ազատվել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Նադյա Շեդլոուն: Այս մասին հայտնում է CNN-ը:



Նշենք, որ Շեդլոուն արդեն երրորդ բարձրաստիճան պաշտոնյան է Սպիտակ տանը, ով պաշտոնը թողնում է՝ լինելով ազգային անվտանգության ոլորտի մասնագետ, ընդ որում, պաշտոնից հեռանում է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական է նշանակել Ջոն Բոլթոնին:



Ավելի վաղ պաշտոնանկ էին եղել Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մայքլ Էնթոնն ու ներքին անվտանգության հարցերով խորհրդական Թոմաս Բոսարտը: