Երեւանում ջրհեղեղ էր (տեսանյութ)

Երեւանում ջրհեղեղ էր (տեսանյութ)
Քիչ առաջ Երեւանում տեղացած առատ անձրեւի հետեւանքով քաղաքի փողոցներում ջրհեղեղ է։ Երեւանի փողոցները վերածվել են փոքրիկ գետակների։ Անձրևն այնքան ուժեղ է եղել, որ մայթեզրերը ծածկվել են ջրով, իսկ փողոցներով հնարավոր չէ ոտքով անցնել։ Անցորդները թաքնվել են մոտակա կառույցների տակ։



Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ մարտի 30-ի ցերեկը, հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրեւի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։ Անձրեւները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում եւ Երեւանում։



Մարտի 31-ի առավոտյան ժամերից անձրեւներն աստիճանաբար կդադարեն, ապրիլի 1-2-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, իսկ ապրիլի 1-2-ը նույնքանով կբարձրանա