Հեղափոխական լուծում վերանորոգման ոլորտում՝ Ideal Master

Հեղափոխական լուծում վերանորոգման ոլորտում՝ Ideal Master
Վերանորոգման ծառայությունների ոլորտում նորարարական լուծում հանդիսացող Ideal Master հավելվածը հանրությանը ներկայացվեց մարտի 21-ին, [DoubleTree by Hilton](https://www.googleadservices.com/pagead/aclk?sa=L&ai=DChcSEwi9qOSV3OvZAhWUGhgKHWzGBwAYABAAGgJsZQ&ohost=www.google.am&cid=CAESEeD25nrg1eOIisjOq8sTQOGq&sig=AOD64_1-VBaspd28veGzj8gtvy6LjYvGGA&adurl=&q=) հյուրանոցի կոնֆերանս սրահում:



Հավելվածը սկիզբ է դնում վերանորոգման ոլորտում նոր մշակույթի ձևավորմանը: Մատչելիություն ու հասանելիություն, կյանքի որակի բարելավում, սպասարկման ոլորտի նոր տենդենցների ներմուծում Հայաստանում, սա է Իդեալ Համակարգի հիմնական նպատակը, որի արդյունքն է Ideal Master-ը:



Հավելվածը հաճախորդին և մասնագետին կապող հարթակ է: Երևանի և մարզերի լավագույն, ատեստավորված վարպետները առաջարկում են իրենց ծառայությունները, իսկ օգտատերերը, մոբիլ սարքերի միջոցով, հեշտ և արագ, հնարավորություն ունեն մեկ հպումով ընտրելու իրենց նախընտրած, բարձրակարգ մասնագետին:



Ներկայացված են հարյուրից ավել ծառայություններ, որոնք մասնագետը կկատարի մաքսիմալ արագ և որակյալ, իսկ հաճախորդը հնարավորություն կունենա գնահատելու աշխատանքը:



Հավելվածը միտված է ստեղծելու նոր աշխատատեղեր և բարձրացնելու ծառայությունների մատուցման որակը Հայաստանում: Այն հասանելի է IOS և ANDROID սարքերի համար:



Ելույթներով հանդես եկան Հայաստանի Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Synopsys Armenia ընկերության տնօրեն, «Երևան` խելացի քաղաք» ծրագրի հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Բալդրյանը, HSBC բանկ Հայաստան ՓԲԸ Ռիսկերի կառավարման գծով գլխավոր տնօրեն, ԳԳՏ տեղակալ Արամ Փինաջյանը, Հանրային Քաղաքականության Ինստիտուտի համահիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանը:



Շնորհանդեսին հրավիրված հատուկ հյուրերը քննարկեցին տեղեկատվական և թվային նորագույն տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման տենդենցները, կարևորեցին հայաստանյան տնտեսական և գործարար միջավայրի վրա դրանց հիմնարար ազդեցությունը:



Ideal Master հավելվածը նոր խոսք է Հայաստանում նմանատիպ ծառայությունների ստացման ոլորտում, իսկ հետագայում՝ նաև արտերկրում:



Շնորհանդեսի ավարտին հյուրերը փոխանակվեցին կարծիքներով, կիսվեցին ստացված տպավորություններով: