Ռոնալդուն հետաքրքրված է լոնդոնյան «Չելսիով»

Ռոնալդուն հետաքրքրված է լոնդոնյան «Չելսիով»

Պորտուգալիայի եւ «ՄՅՈՒ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հետաքրքրված է լոնդոնյան Չելսիով։ Այս մասին հայտնում է The Athletic պարբերականը։ Համաձայն հրապարակման, ակումբի նոր սեփականատեր Թոդ Բոելին արդեն հանդիպել է ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ Քննարկվել է Ռոնալդուի «Չելսի» տեղափոխվելու հարցը։

Նշենք, որ մարզիկը ներկայումս գտնվում է նյարդային գերլարված վիճակում, քանի որ «ՄՅՈՒ»-ում չկան բարձր կարգի մարզիկներ։ Նա իր մերձավորների հետ զրույցներում ասել է, որ փորձում է նոր ակումբ գտնել տեղափոխվելու համար, եթե հանկարծ «ՄՅՈՒ»-ն այս ընթացքում նոր ձեռքբերումներ չանի։