Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ԿԳԲ-ի գործակալ է. Բուլղարիայի փոխվարչապետ

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ԿԳԲ-ի գործակալ է. Բուլղարիայի փոխվարչապետ
Բուլղարիայի փոխվարչապետ Վալերի Սիմեոնովը Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին անվանել է ԿԳԲ-ի գործակալ՝ նրան որակելով որպես «ռուսաստանի ծխախոտային միտրոպոլիտ», հաղորդում է «Ազատությունը»:



Երկրի հեռուստաընկերություններից մեկի եթերում Բուլղարիայի կառավարության ղեկավարը պնդել է, որ ռուս պատրիարքը 1996 թվականին 14 միլիարդ դոլարի ծխախոտ է ներկրել Ռուսաստան:



«Նա արևելաեվրոպացի հոգևորական չէ, նա Միխայլովն է՝ սովետական ԿԳԲ-ի գործակալ»,- ասել է Սիմեոնովը:



Ավելի վաղ Պատրիարք Կիրիլը հրապարակավ դժգոհել էր Բուլղարիայի ազատագրման 140- ամյակին նվիրված՝ նախագահ Ռումեն Ռադևի ելույթից՝ պնդելով, թե նա բավարար չափով չի ընդգծել Ռուսաստանի դերը Օսմանյան կայսրության դեմ այդ պայքարում: