Այս գիշեր կրկին սառնամանիք է սպասվում

Այս գիշեր կրկին սառնամանիք է սպասվում
Ռուսաստանի Հիդրոմետը տեղեկացնում է, որ Մոսկվայում փետրվարի 25-ն ամենացուրտ օրն է եղել ձմռան սկզբից՝ օդի ջերմաստիճանը գրանցվել է -18.8 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: 



Օդերևութաբանների տվյալներով՝ փետրվարի 25-ի համար գրանցված ռեկորդը սահմանվել է 1893 թվականին, երբ օդի ջերմաստիճանը հասել էր -35.6 աստիճանի: 



Այս գիշեր կրկին սառնամանիք է սպասվում․ Մասնագետների կանխատեսումներով՝ կարող է գրանցվել -22-24 աստիճան ցուրտ: Մոսկվայի մարզի որոշ շրջաններում ցուրտը կարող է հասնել -32 աստիճանի: