«Հրապարակ». ԱԺԲ-ն առաջին անգամ չէ, որ սադրում է

«Հրապարակ». ԱԺԲ-ն առաջին անգամ չէ, որ սադրում է

Իշխանական աղբյուրներն ասում են, որ ԱԺԲ-ն կամ, այլ կերպ ասած՝ «Սասնա ծռերը», առաջին անգամ չէ, որ սադրում է ՔՊ-ականներին ինչպես եղավ նախօրեին Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ քաշքշուկ տեղի ունեցավ, ապա մարդիկ բերման ենթարկվեցին ոստիկանություն։ ՔՊ-ականները պատմում են, որ մոտ 15 օր առաջ «ծռերը»՝ կրկին իրազեկման ակցիա իրականացնելիս, կարճատեւ կանգառ են արել ՔՊ-ի Մալաթիայի նույն ենթաշտաբի դիմաց եւ վիրավորական արտահայտություններ հնչեցրել իշխանությունների, հատկապես` Նիկոլ Փաշինյանի հասցեին, սակայն ՔՊ-ականներն այդ անգամ չեն տրվել սադրանքներին, քանի որ կանգառը եղել է կարճատեւ, եւ «ծռերը» շուտ են հեռացել:

ՔՊ-ական մեր զրուցակցի խոսքով, նախօրեին նրանք միտումնավոր երկար են կայանել, հանդիսավոր կանգնել ՔՊ-ի պաստառի առջեւ եւ ոչ թե իրազեկման ակցիա, այլ մինի-միտինգ արել, բացականչելով՝ «նարկոման», «դավաճան» իշխանություններ: Իսկ երբ սկսել են հասցեական Փաշինյանին քննադատել, շտաբի ներսում չեն կարողացել հետ պահել թաղապետ Արման Բարխուդարյանին, ով դուրս է եկել` սպառնացել, թե ոստիկանություն կկանչի։

Հավանաբար մտածել է` ավելի լավ է ծեծկռտուքի մեջ ընկնեմ, խայտառակվեմ, քան թե Նիկոլ Փաշինյանն իմանա, որ իրեն չեմ պաշտպանել: