Կանխվել է ձիու մսի վաճառքը

Կանխվել է ձիու մսի վաճառքը
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները Խորենացի փողոցի վրա կանխել են ձիու մսեղիքի վաճառքը:



ՍԱՊԾ-ի լրատվության ծառայությունից տեղեկացնում են, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ` Արման և Գեղամ Եսայանների մեքենայի թափքում հայտնաբերվել է ձիու միս: Ուղեկցող փաստաթղթերը եղել են առանց մալենիզացիայի արդյունքի, որի բացակայության դեպքում միսը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման: Մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:



Նախատոնական առևտրի ակտիվացմամբ պայմանավորված՝ ՍԱՊԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է սպառողներին, միս գնելիս անպայման պահանջել և ծանոթանալ անասնաբուժասանիտարական ուղեկցող փաստաթղթերին, իսկ խախտումներ նկատելու դեպքում՝ զանգահարել Ծառայության «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով: