Շուշան Դոյդոյանը հրաժարական է տվել

Շուշան Դոյդոյանը հրաժարական է տվել
ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտանության գործակալության պետ՝ Շուշան Դոյդոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ վարչապետին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Գրառումը՝ հայերեն լեզվով ստորև․



«Այսօր ՀՀ Վարչապետին ներկայացրի ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտանության գործակալության պետի պաշտոնից հրաժարվելու դիմումս։ Հպարտ եմ, որ երկու տարի ղեկավարել եմ նորաստեղծ գործակալությունը՝ փորձելով ամուր հիմքերի վրա դնել անձնական տվյալների պաշտպանության նոր զարգացող ոլորտը։ Քաղ. հասարակություն վերադառնալու մշտական ցանկությունս ի վերջո հաղթեց. վերադառնում եմ ՝ բաց կառավարման, տեղեկատվության ազատության, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ջանքերս նոր թափով շարունակելու եւ նոր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով»։



Հիշեցնենք, որ Շուշան Դոյդոյանը 2001թ.-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիրն է և մինչև 2015 թվականի հոկտեմբերը ղեկավարել է Ինֆորմացիայի ազատության Կենտրոնը: 2015-ի հոկտեմբերի 9-ից ստանձնել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնը՝ 5 տարի ժամանակով:



Պաշտոնից հրաժարվելու պատճառն առայժմ չի մեկնաբանվել։