«Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատանքի են հրավիրվում գեոտեխնիկներ և գեոմեխանիկներ

«Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատանքի են հրավիրվում գեոտեխնիկներ և գեոմեխանիկներ
«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում գեոտեխնիկների և գեոմեխանիկների։



Աշխատավայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ

Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով



Աշխատանքային պարտականությունները ՝



գրունտների գեոտեխնիկական հետազոտություններ;

հանքարդյունահանման օբյեկտների՝ բացահանքի կողերի, լցակույտերի և հանքապոչերի կայունության պարբերական մոնիթորինգ;

պիեզոմետրերի և այլ գործիքների տվյալների գրանցում կամ վերահսկում;

մոնիտորինգայինի կետերի համապատասխան սարքերի տեղադրում և ապամոնտաժում;

լաբորատոր գործընթացների իրականացման նկատմամբ հսկողություն՝ համաձայն «Տեխնիկական առաջադրանքի» պահանջների: Ստացված տվյալների ամփոփում և վերլուծություն;

հանքարդյունաբերական գործունեության գեոմեխանիկական անվտանգության վերահսկում;

հանքավայրի մշակված և մեծածավալ լիցքերի զանգվածների գեոմեխանիկական վիճակի մասին ամսական հաշվետվություն կազմում:



Պահանջվող որակավորումներ`

բարձրագույն կրթություն համապատասխան բնագավառում, «Լեռնային ապարների ֆիզիկայի և գործընթացների» իմացություն;



առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է);



անգլերեն և ռուսերեն լեզուների լավ կամ գերազանց իմացություն;



համակարգչի իմացություն՝ MS Office, AutoCAD փաթեթ (MS Word և MS Excel ծրագրերի և Internet-ի իմացություն, կայունության հաշվարկի ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն);



բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների և նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն (ծանոթանալ հետևյալ հղումով`[http://teghout.vallexgroup.am/uploaded/Docs/Short-info.pdf](https://l.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Fteghout.vallexgroup.am%2Fuploaded%2FDocs%2FShort-info.pdf&h=ATOPTgcuhoZ7JE52HNnuq0CdN-e-hjaFF9ag4jsO6tq58137He-RcKIMH8Lzmo3ZQWrcZ0uS7PP6W0OQr98kWLPj1htoiHamxdx_lN3MSF6bFbvQSmdDbdsOCeYcQ-SiiByD4ZqtKaEdIA)):





Աշխատավարձը՝ ելնելով աշխատակցի որակավորումից: Ընկերությունն աշխատակցին ապահովում է պատշաճ աշխատանքային պայմաններով, կացարանով և սննդով:



Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) անգլերեն կամ հայերեն լեզվով ուղարկել [email protected] էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «GEO»: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10)

510 885 լրաց. 2560 հեռախոսահամարով:



Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:



Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. դեկտեմբերի 25-ը: