Երեւան-Վորոնեժ-Երեւան չվերթը հետաձգվել է․ պատճառը հայտնի է

Երեւան-Վորոնեժ-Երեւան չվերթը հետաձգվել է․ պատճառը հայտնի է
«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գեւորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վորոնեժում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով «Արմենիա» ավիաընկերության RM 747/748 Երեւան-Վորոնեժ-Երեւան չվերթը հետաձգվել է: Լրացուցիչ տեղեկությունը կտրամադրվեն նորություն լինելուն պես: Ավիաընկերությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը»։