Գյուղինստիտուտում հոգաբարձուների խորհրդի վերջին նիստը 2015թ է եղե՞լ

Գյուղինստիտուտում հոգաբարձուների խորհրդի վերջին նիստը 2015թ է եղե՞լ
Հայաստանի բուհերի կայքերը կարող են միմյանց հետ մրցակցել «օպերատիվությամբ» եւ թարմությամբ։ Բազմիցս անդրադարձել ենք, թե ինչպես հանգուցյալները, վաղուց իրենց պաշտոններն հրաժեշտ տված անձինք բուհերի կայքերում հանգրվանել են «անցյալի» կենսագրությամբ։ Բուհական կայքերը չեն փայլում նաեւ օպերատիվ նորություններով, հաշվետվություններով, օրինակ՝ Հայաստանի ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի վերջին, ամենաթարմ արձանագրությունը մոտ երկու տարվա վաղեմություն ունի, 2015թ է։