«Մեզ ոչ մեկ չի համոզել» (տեսանյութ)

«Մեզ ոչ մեկ չի համոզել» (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց ցուցարար ուսանողներ-Էդուարդ Շարմազանով հանդիպումը։ Ուսանողներից Դավիթ Պետրոսյանը հանդիպումից հետո ասաց, որ պայմանավորվել են կլոր-սեղան քննարկում կազմակերպել, և որ սա այս պահի դրությամբ լավագույն լուծումն է։ Նա ասաց նաև, որ այս պահին հացադուլը կդադարեցնեն, որպեսզի կարողանան պատրաստվել կլոր-սեղան քննարկմանը։ «Կլոր-սեղանը լավ հնարավորություն է։ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, հիմա եղավ այս հնարավորություններից սա, կարծում եմ, վատագույնը չէ»,-ասաց Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, որ եթե կլոր-սեղանն արդյունք չտվեց, հետո կորոշեն իրենց հետագա քայլերը։ Նա նաև ասաց, որ իրենց ոչ ոք չի համոզել, իրենք են առաջարկել կլոր-սեղան քննարկում կազմակերպել, Շարմազանովն էլ համաձայնել է։



**Մանրամասները՝ տեսանյութում։**



**Վահե Մակարյան**