Ադրբեջանցիները գերանդիներով բարձրացել են դիրք ու ծեծել կրակ բացողներին․․․

Ադրբեջանցիները գերանդիներով բարձրացել են դիրք ու ծեծել կրակ բացողներին․․․

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովի մի արտահայտություն առավել քան խոսուն է։



«Հիմա, եթե կրակելիս բնակիչների մեջքի հետևում են կանգնում, (խոսքը ադրբեջանցի ասկյարների մասին է) ի՞նչ անենք, չկրակե՞նք: Ադրբեջանի բնակչությունն էլ պետք է քայլեր կատարի:



Ունեցել ենք դեպք, երբ իրենց դիրքերից կրակել են, մենք ճնշել ենք, բնակիչները գերանդիներով բարձրացել են դիրք ու ծեծել դրանց»:



Հողից հաց քամող մարդը, լինի ադրբեջանցի, թե հայ, աշխատավոր մարդը «հացի վրա չի կրակում, հացը չի գնդակոծում»: Վկայություն, երբ ադրբեջանցիները գերանդիներով բարձրացել են դիրք ու ծեծել կրակ բացողներին։



Այսինքն շարքային ադրբեջանցին ընդվզում է՝ ինչու՞ եք խառնում մեղվի խաղաղ փեթակը։ Առավել ևս երբ կրակակետերը տեղադրվում են խաղաղ կյանքով ապրող գյուղերում ու այնտեղից գնդակոծում Արցախի Հանրապետության տարածքը։



Ադրբեջանցիները գերանդիներով բարձրացել են դիրք ու ծեծել դրանց՝ գնդակոծողներին․․․



Սա ուղղակի խաղաղ բնակիչների նկարագրի բացահայտում է։



Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան Ադրբեջանի Ալխանլու գյուղի մոտ տեղակայված Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Արցախի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Փոխհրաձգության ժամանակ մահացել են 52-ամյա ադրբեջանցի կին և 2-ամյա աղջիկ: Ադրբեջանցիների կրակակետերը տեղակայված են եղել  գյուղում։



Հենց նման դեպքին է վերաբերվում Վովա Վարդանովի ասածը․ ադրբեջանցի բնակիչները գերանդիներով պիտի բարձրանային դիրք ու ծեծեին կրակ բացողներին․․․



Հասմիկ Բաբաջանյան