"Վ կոնտակտե"-ն դադարեց գործել

"Վ կոնտակտե"-ն դադարեց գործել
"Վ կոնտակտե" (В контакте) սոցիալական ցանցը երեկ տանուլ է տվել ՎԳՏՌԿ-ի (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերություն) հետ դատական հայցը, որի արդյունքում վերջինիս վճարելու է մեկ միլիոն ռուբլի տուգանք: Այս որոշումը կայացրել է Սանկ-Պետերբուրգի վարչական դատարանը: Վեճի թեման ցանցահենությունն է եղել, մասնավորապես "Վ Կոնտակտե"-ն ցուցադրել է ՀՊՀՌԸ-ին պատկանող ֆիլմեր, ինչպես օրինակ` "Կղզին" և "Պիրանիայի որսը": Երեկ կայացված դատական վճռից մի քանի ժամ անց հանրահայտ սոցիալական ցանցի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է` հավանաբար մինչև բոլոր ցանցահենային հղումների վերացումն ու տուգանքի վճարումը: Ավելի մանրամասն` ВЕСТИ-ի հեռուստառեպորտաժում: