Ռուբինյանն ու ՀՀՇ-ն բարիշել են

Ռուբինյանն ու ՀՀՇ-ն բարիշել են
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

ՀՀՇ վարչության նորընտիր ղեկավարությունը մանրակրկիտ քննարկել է ՀՀՇ 16-րդ համագումարից հետո հնչեցված բոլոր կարծիքներն ու դժգոհությունները: Մասնավորապես առանձին հանդիպումներ ու քննարկումներ են եղել ՀՀՇ Շենգավիթի տարածքային կազմակերպության անդամների եւ Կարապետ Ռուբինյանի հետ: Ցավով եմ նշում, որ համագումարի նախապատրաստական լարված իրավիճակում կազկոմիտեի թույլ տված կազմակերպչական որոշ բացթողումներ բերել են նրան, որ ակամա վիրավորել ենք մեր կուսակցական ընկերներին, ինչի համար ափսոսում ենք:

Արամ Մանուկյան

ՀՀՇ վարչության նախագահ

26.07.2010



ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

ՀՀՇ վարչության նորընտիր ղեկավարության հետ տեղի ունեցած քննարկումներով բավարարված եմ եւ, ամենակարեւորը, հավաստիացումներ եւ փաստարկներ եմ ստացել, որ կատարվածը ոչ թե այլախոհությունը խեղդելու, որեւէ մեկին պատժելու միտում է ունեցել, այլ կազմակերպչական բացթողումների հետեւանք է: Ցավում եմ, որ այդ բացթողումները առիթ տվեցին ինձ, ինչպես պարզվում է հիմա, հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին, ինչի համար հայցում եմ նրա ներողամտությունը: Արամ Մանուկյանի հայտարարությունը ուզում եմ ընկալել որպես ՀՀՇ-ում նոր, ազատական-ժողովրդվարական բարեփոխումների սկիզբ ու բոլոր նախկին կուսակիցներիս անկեղծորեն հաջողություն եմ մաղթում այդ գործում:

Կարապետ Ռուբինյան

26.07.2010