Hurriyet. Ռուսաստանն ու Հայաստանը կապող գազամուղը 99%-ով գնելու է Բաքուն

Hurriyet. Ռուսաստանն ու Հայաստանը կապող գազամուղը 99%-ով գնելու է Բաքուն
Ռուսաստանը Հայաստանին կապող Հյուսիս-Հարավ գազամուղը 99%-ով գնելու է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR): Այս մասին գրում է թուրքական Hurriyet օրաթերթը` վկայակոչելով Թբիլիսիի աղբյուրները:



«Վրաստանը տնտեսական ճգնաժամի պատճառով որոշեց սեփականաշնորհմանը ոչ ենթակա օբյեկտների ցանկից հանել ռազմավարական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ գազամուղը: Երևանի ամենամեծ մտահոգությունն այն է, որ այդ գազամուղը չհայտնվի ադրբեջանցիների ձեռքում: Իսկ Վրաստանում էլ որոշ ուժեր հայտարարում են, որ եթե գազամուղը գնի «Գազպրոմը», ապա Վրաստանը կհայտնվի Ռուսաստանի վերահսկողության տակ»,- գրում է Hurriyet-ը` նշելով, որ Մոզդոկ-Թբիլիսի-Երևան խողովակաշարին հավակնում են ադրբեջանական, ռուսական և ղազախական ընկերությունները:



«Թբիլիսիում փորձագետներն ասում են, որ գազամուղի նոր սեփականատերը 99%-ով լինելու է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցած ամիս թեմայի առնչությամբ բանակցել է Վրաստանի նախագահ Միխեիլ Աաակաշվիլիի հետ: Գազամուղի ձեռքբերումն առևտրային տեսանկյունից ամենևին էլ շահեկան չէ, սակայն Ալիևը վճռական է խողովակաշարն իր վերահսկողության տակ վերցնելու հարցում»,- նշում է թուրքական պարբերականը ընդգծելով, որ այդ կերպ Հայաստանի էներգետիկ փականը կանցնի Բաքվի ձեռքը:



tert.am