Ուսուցիչները բողոքում են գրականության դասագրքից

Ուսուցիչները բողոքում են գրականության դասագրքից
Սեպտեմբերի 1-ին խմբագրություն էին զանգել թիվ 125  դպրոցի ուսուցիչները՝ հայտնելու իրենց դժգոհությունը այս տարի լույս ընծայված 11-րդ դասարանի հայ գրականության դասագրքի հետ կապված: "11-րդ դասարանում հայ գրականություն են սովորում, բացառապես հայ հեղինակներից է կազմված գիրքը, սակայն գրքի կազմի վրա գրված է "Գրականություն": Բացի այդ, հայ գրականության դասագրքի կազմի վրա բաց վիճակում օտար լեզվով բառարաններ ու գրքեր են պատկերված, որը պարզ ընթեռնելի է: Դա համարել թյուրիմացություն՝ քիչ է, սակայն դիտավորություն էլ չենք կարող որակել, ավելի շատ համարում ենք անփութություն: Միթե հայ տպագրիչները չեն հասկացել, որ 11-րդ դասարանի հայ գրականության գրքի վրա պետք է գրվի "Հայ գրականություն", ոչ թե "Գրականություն": Միայն ներդիրում է նշված "Հայ գրականություն": Նշենք, որ գրքի հեղինակներն են Վլադիմիր Կիրակոսյանը եւ Զավեն Ավետիսյանը, տպագրվել է "Տիգրան Մեծ" հրատարակչությունում: "Բա մենք այդքան պայքարում ենք օտարամոլության դեմ, հայ գրականության գրքի վրա այդպիսի բան գրված լինի՞: Իսկապես ցավալի է",-բողոքեցին ուսուցիչները: