ՆԱՏՕ-ին անդամակցելը վտանգավոր է

ՆԱՏՕ-ին անդամակցելը վտանգավոր է
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի կարծիքով, Ռուսաստանն այժմ կարեւոր դերակատարություն ունի աշխարհում, եւ նրա ցանկությունների հետ հաշվի են նստում եվրոպական շատ երկրներ: «Ռուսաստանի հետ միայն բարիդրացիական եւ գործընկերայի հարաբերություններ պետք է ունենալ, դրանում համոզվել է ողջ Եվրոպան, ՆԱՏՕ-ն»,- հայտարարել է ԽՍՀՄ նախկին արտգործնախարարը: Նրա խոսքով, եթե Վրաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին առանց Աբխազիայի եւ Օսիայի, կարող է վերջնականապես կորցնել այդ տարածքները, քանի որ Ռուսաստանն այդ է պահանջելու:



«Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում Շեւարդնաձեն նաեւ նշել է, թե Վրաստանը պետք է հանի իր զորակազմը Աֆղանստանից: Վրաստանի նախկին նախագահը կոչ է արել երկիրը տարանցման ուղի չդարձնել Աֆղանստան ռազմական նշանակության բեռներ տեղափոխելու համար: «Դա փաստացի պատերազմ կլինի Աֆղանստանի հետ»,- ասել է նա: