Նյու Յորքի ոստիկանները ծխողին ինքնասպանի տեղ են դրել եւ ուղարկել հոգեբուժարան

Նյու Յորքի ոստիկանները ծխողին ինքնասպանի տեղ են դրել եւ ուղարկել հոգեբուժարան




Նյու Յորքի մի բնակիչ դատի է տվել ոստիկաններին, որոնք կարծել են, թե նա ինքնասպանության փորձ է անում, գրում է New York Post-ը: 40-ամյա Մարկ Մուդին հայտնել է, որ մտադիր է քաղաքի իշխանություններից ու ոստիկաններից ստանալ 400 հազար դոլար փոխհատուցում: Համապատասխան հայցը դատարան է ներկայացվել դեկտեմբերի կեսին: Ինչպես պատմել է ինքը` Մուդին, ոստիկաններին թվացել է, թե ինքը փորձում է ինքնասպանություն գործել, երբ տեսել են, որ նա նստած է իր տան պատուհանագոգին: Իր խոսքերով նա չէր պատրաստվում նետվել պատուհանից, մանավանդ, որ պատուհանը հատակից շատ բարձր չէ:



«Եթե ես ուզեի ինքնասպան լինել, իմ պատուհանը ամենալավ տեղը չէ դրա համար: Եթե ես նույնիսկ այնտեղից նետվեի, ես միայն ոտնաթաթս կձգեի, և ոչ ավելին», - ասել է Մուդին: Պատուհանին նստած Մուդիին տեսել են փողոցով անցնող ոստիկանները, որոնք իրենց հերթին հրավիրել են շտապ օգնություն և պարեկային մեքենա: Դրանից հետո ներխուժել են բնակարան, ներս են բերել Մուդիին, ձեռքերը ոլորել և ուղարկել հոգեբուժարան: Հոգեբույժը տղամարդու մոտ ոչինչ չհայտնաբերելուց հետո ներողություն է խնդրել ոստիկանների արարքի համար: