Բորիս Մոիսեեւի վիճակը ծանր է

Բորիս Մոիսեեւի վիճակը ծանր է

Երկուշաբթի երեկոյան ռուսական էստրադայի սկանդալային ներկայացուցիչ Բորիս Մոիսեեւին տարել են Մոսկվայի կենտրոնական հիվանդանոցներից մեկը` կաթվածի կասկածանքով, հայտնում են արտիստի մամլո ծառայությունից:



Մոիսեեւն իրեն վատ է զգացել կիրակի օրը, սակայն հրաժարվել է հիվանդանոց գնալ: Բայց արդեն երեկոյան արտիստի շրջապատը բժիշկների է հրավիրել, որոնք և խորհուրդ են տվել Մոիսեեւին տեղափոխել հիվանդանոց: Իսկ այստեղ նրան միանգամից տեղավորել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: «Երգչի վիճակը գնահատվում է ծանր: Նրա կողքին միշտ գտնվում են հիվանդանոցի լավագույն բժիշկները, այդ թվում նաեւ հերթապահ ռեանիմատոլոգը: Սակայն խոսել որեւէ ախտորոշման մասին դեռ վաղ է», - ասում են մամուլի ծառայությունից: