Մինսկում 600 ընդիմադիր է ձերբակալվել

Մինսկում 600 ընդիմադիր է ձերբակալվել
Դեկտեմբերի 19-ին անցկացված հանրահավաքների 600 մասնակից դատապարտվել են վարչական աշխատանքների 5-15 օրով, հայտնում է "Интерфакс"-ը: Մինսկի ՆԳՔՎ պետ Լեոնիդ Ֆարմագեյը հայտնել է, որ դատարանի առջեւ են կանգնել «ամենաանուղղելի իրավախախտները», ավելացնելով, որ անչափահասներն ու  այն մարդիկ, ովքեր ունեն երկու երեխա, ազատ են արձակվել: Նրա խոսքերով, ազատ են արձակվել նաև այլ երկրների քաղաքացիները: Ինչպես նշում է РИА Новости-ն, հանրահավաքների բոլոր մասնակիցներին ստուգում են զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մարդիկ կարող են դատապարտվել մինչեւ 15 տարվա ազատազրկման: