Կանադացի թոշակառուն հավաքել է Սանտա Կլաուսների ռեկորդային հավաքածու

Կանադացի թոշակառուն հավաքել է Սանտա Կլաուսների ռեկորդային հավաքածու




Ժան-Գի Լակեռ անունով կանադացի թոշակառուն հավաքել է Սանտա Կլաուսների աշխարհում ամենամեծ հավաքածուն: Ինչպես հաղորդում է Fox հեռուստաընկերությունը 74-ամյա կոլեքցիոներին հաջողվել է հավաքել 25 հազար 189 Սանտա Կլաուսների պատկերով տարբեր դեկորատիվ արձանիկներ,  խաղալիքներ, սպասք, պոստեռներ և այլ իրեր: Ըստ Լակեռի, նա սկսել է հավաքել 1988 թվականից, երբ իր կնոջ մորաքույրը իրեն նվիրեց Սանտա Կլաուսի հին արձանիկը: Կանադացի ռեկորդակիրը նշել է, որ այդ պահից նա սկսել է գնել և նվերներ ստանալ Սանտա Կլաուսի արձանիկներ:



Լակեռի նվաճումը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Լակեռը որոշել է սեփական տան նկուղում սարքել յուրահատուկ ցուցասրահ և հանրությանը ցուցադրել իր 25 հազար 189 Սանտա Կլաուսներին: Ցուցահանդեսը կբացվի 2011 թվականի հունվարի 15-ին: