«Իմ ամուսինը կին է»

«Իմ ամուսինը կին է»
Նման հայտարարությամբ ոստիկանություն է դիմել Հնդկաստանի բնակչուհի 26-ամյա Մինաթի Խատուան: Նա կասկածում է, որ ամուսինը օժիտ ստանալու նպատակով է ամուսնացել իր հետ: Նրանք ծանոթացել են տարիներ առաջ եւ հավանել են միմյանց: Այդ ժամանակ Մինաթին չէր էլ կարող կասկածել, որ ինքը կնոջ է սիրահարվել: Երիտասարդին հավանել են նաեւ աղջկա ծնողները եւ իրենց համաձայնությունն են տվել նրանց ամուսնության վերաբերյալ:



2009 թվականի սեպտեմբերի ամուսնությունից հետո ամուսինը Մինաթիի բացատրել է, որ չի կարող սեռական հարաբերություններ ունենալ նրա հետ կրոնական հայացքների պատճառով: Միամիտ աղջիկը վստահել է նրան եւ հետը խաղաղ կյանք է վարել մոտ մեկ տարի: Սակայն երբ աղջկա մայրն իմացել է այդ մասին, հասկացել է, որ այստեղ «մի բան այն չէ», եւ դստերը խորհուրդ է տվել հետեւել ամուսնուն: Մինաթի Խատուան մի անգամ ամուսնուն լոգարանում մերկ վիճակում է տեսել եւ բացահայտել, որ նա կին է:



«Սկզբում ինձ թվում էր, թե նա իմ նկատմամբ պլատոնական սեր է տածում, այդ պատճառով խուսափում է ամուսնական պարտքը կատարելուց, բայց պարզվեց ամենավատ բանը, որ ես կարող էի ենթադրել»,- ասել է Մինաթին: Ցնցող բացահայտումից անմիջապես հետո աղջիկն ամուսնալուծվել է, սակայն երկար ժամանակ չի համարձակվել դիմել ոստիկանություն, քանի որ «ամուսնու» բարեկամները սպառնացել են նրան: Միայն ամիսներ անց է խաբված աղջիկը դիմել իրավապահ մարմիններին: Նշենք, որ ամուսնության արդյունքում Մինաթիի ծնողները որպես օժիտ իրենց «փեսային» մեքենա եւ 480 եվրո են նվիրել: