Բրիտանացին որոշել է ամուսնանալ իր տոնածառի հետ

Բրիտանացին որոշել է ամուսնանալ իր տոնածառի հետ
Ուիլտշիր կոմսության բնակիչը որոշել է ամուսնանալ տոնածառի հետ, գրում է The Sun-ը: 47-ամյա Էնդի Պարկի խոսքերով, նա աշխարհում ամենաշատը սիրում է իր տոնածառը: «Ես լսել եմ, որ մարդիք ամուսնանում են իրենց ընտանեկան կենդանիների հետ, ինչո՞ւ ես չեմ կարող ամուսնանալ իմ տոնածառի հետ», - հայտարարել է Պարկը: Տղամարդը  նշել է նաեւ, որ արդեն գնել է ամուսնական մատանին: «Ճիշտ է ես դեռ չեմ որոշել, թե որ ճլուղի վրա եմ հագցնելու մատանին»,-  ասել է բրիտանացին:



Պարկը հայտարարել է, որ պատրաստվում է կազմակերպել ամուսնական ավանդական ծիսակատարություն: Իր կարծիքով միակ լուրջ պրոբլեմը կլինի հոգեւորական ճարելը, ով կհամաձայնվի անցկացնել ամուսնական ծեսը: Հատկանշական է, որ Պարկը վաղուց տարվել է ամանորյա թեմայով եւ այդ տոնը արդեն 17 տարի է նշում է ամենօր: