Արմավիրում 8-ամյա աղջկա են բռնաբարել

Արմավիրում 8-ամյա աղջկա են բռնաբարել
12-ամյա երկու տղաներ 8-ամյա աղջկան սպառնալով տարել են նկուղ, որտեղ բռնաբարել են նրան եւ նկարահանել են բջջային հեռախոսով: Այնուհետեւ սպառնացել են նրան, որ կտարածեն տեսագրությունը` այդպիսով ստիպել են աղջկան եւս մեկ անգամ գալ նկուղ: Երեխային փրկել է 17-ամյա ուսանողը: Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Դեռահաս տղաներն ու նրանց բռնության զոհ դարձած աղջիկը միեւնույն դպրոցում են սովորում:Տղաները շան հետ մոտեցել են աղջկան եւ ասել են, որ եթե նա իրենց հետ չգա, կենդանին կգզի նրան: Աղջկան երկու անգամ բռնաբարելուց հետո դեռահասները սկսել են գլուխ գովել ընկերների մոտ` ցուցադրելով նրանց կադրերը: Արմավիրցի 17-ամյա մի ուսանող տեսնելով դրանք` այդ մասին հայտնել է աղջկա ծնողներին, վերջիններս էլ դիմել են ոստիկանություն: Դեռահասներին տեղափոխել են հատուկ դաստիարակչական փակ դպրոց, որտեղ նրանք պետք է անցկացնեն 3 տարի: