Ցեղասպանության բանաձեւը՝ Կալիֆորնիայի խորհրդարանում

Ցեղասպանության բանաձեւը՝ Կալիֆորնիայի խորհրդարանում
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել ապրիլի 24-ը Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակելու մասին բանաձեւը: Այն պետք է քննարկվի եւ ընդունվի կամ մերժվի մինչեւ 2011 թվականի ապրիլի 24-ը: Բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ ԱՄՆ Կոնգրեսին պաշտոնապես ճանաչել Օսմանյան Կայսրության կողմից իրականացված 20-րդ դարասկզբի ցեղասպանությունը: Նույն բանաձեւը Թուրքիային կոչ է անում ճանաչել իր դերակատարությունը ավելի քան 1.5 միլիոն մարդկանց սպանության մեջ: