Խոզի գրիպի պատճառով խուճապի մատնվելու կարիք չկա՞

Խոզի գրիպի պատճառով խուճապի մատնվելու կարիք չկա՞
Վրաստանում օրեցօր աճում է H1N1 վիրուսով վարակակիրների թիվը: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վերջին տնյալներով՝ արդեն 135 մարդ վարակվել է «խոզի գրիպով»: Կենտրոնի ղեկավար Նատա Ավալիանին նշել է, որ վարակակիրների թիվը չի գերազանցում անցած տարի նույն ժամանակահատվածում գրանցված վարակման դեպքերին: «Խուճապի մատնվելու կարիք չկա»,- վստահեցրել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենը:



2010 թվականի նոյեմբերից մինչ այսօր Վրաստանում «խոզի գրիպից» մահացել է 8 մարդ: Վարակակիրներից շատերը բուժումն անցնում են տնային պայմաններում, բժիշկներին խորհուրդ է տրվում դիմել այն դեպքում, երբ մարմնի բարձր ջերմաստիճանը 3 օր շարունակ չի իջնում: