Շունը վերադարձել է հինգ տարի անց

Շունը վերադարձել է հինգ տարի անց
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 5 տարի առաջ կորած շունը կարողացել է գտնել իր տիրուհու նոր բնակարանը, թեեւ վերջինս հասցրել էր փոխել բնակավայրը 4 անգամ: «Ես շատ էի կապված այդ շան հետ, չեմ դադարել մտածել նրա մասին եւ միշտ ինքս ինձ հարցնում էի` արդյոք երբեւէ կկարողանա՞մ գտնել իմ շնիկին»,- լրատվամիջոցներին պատմել է Միրնա Կարիլիոն: Նրա խոսքով` երբ նա 5 տարի անց առաջին անգամ տեսել է շանը, չի հավատացել, որ դա կարող է իր սիրելի կենդանին լինել, եւ տուն չի տարել:



Առավոտյան շունը դարձյալ դիմավորել է նախկին տիրուհուն, որից հետո միայն Միրնան հասկացել է, որ դա իր սիրելին է: Նշենք, որ սա ԱՄՆ-ում գրանցված կենդանիների վերադարձի առաջին դեպքը չէ: «Կատրին» փոթորիկի ժամանակ կորած կատուն նույնպես վերջերս գտել է իրեն խնամող ընտանիքին: