Քրեական գործ «В контакте»-ի պատճառով

Քրեական գործ «В контакте»-ի պատճառով
Արխանգելսկի պետական համալսարանի ուսանողներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել « Вконтакте» սոցիալական կայքում իր համակուրսեցուն վիրավորելու պատճառով: Տղան ընկերոջ անունով գրանցվել է « Вконтакте»-ում, գաղտնի լուսանկարել է նրան, տեղադրել է նկարը կայքում եւ վիրավորական արտահայտություններով մեկնաբանել է այն: Ուսանողին մեղադրանք է առաջադրվել «Վիրավորանք» հոդվածի հատկանիշներով, նախաքննությունը շարունակվում է: Եթե նրան մեղավոր ճանաչեն, տղային սպառնում է մինչեւ 1 տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ անցած տարի պայմանական ազատազրկման էր ենթարկվել Արխանգելսկի մեկ այլ ուսանող, ով եւս « Вконтакте» կայքում «վտանգավոր» մեկնաբանություններ էր գրել: