Դոմոդեդովոյի պայթյունի գործը բացահայտված է

Դոմոդեդովոյի պայթյունի գործը բացահայտված է
Մոսկվայի Դոմոդեդովո օդանակավակայանի պայթյունի գործը բացահայտված է, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտնել ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Պայթյունն իրականացրել է 20-ամյա մի երիտասարդ` Հյուսիսային Կովկասից: Մարկինը ավելացրել է, որ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ: Պայթյունը տեղի էր ունեցել հունվարի 24-ին, միջազգային չվերթերի ժամանման ընդհանուր սրահում: Արդյունքում զոհվել էին 35, վնասվածքներ ստացել` ավելի քան 100 մարդ: