Մուբարաքը վարչապետ է նշանակել

Մուբարաքը վարչապետ է նշանակել
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը քաղաքացիական ավիացիայի նախկին նախարար Ահմեդ Շաֆիկին նշանակել է երկրի նոր վարչապետ: Նախագահը հանձնարարել է Շաֆիկին ձեւավորել կառավարություն, եգիպտական հեռուստատեսությանը հղում կատարելով` հայտնում է BBC-ն: Եգիպտոսի խոշոր քաղաքներում արդեն հինգերորդ օրն է անց են կացվում զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում են նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը: