«Ապրիլի 6» շարժումը Կահիրեում կանցկացնի միլիոնանոց հանրահավաք

«Ապրիլի 6» շարժումը Կահիրեում կանցկացնի միլիոնանոց հանրահավաք
Եգիպտական ընդիմադիր «ապրիլի 6» շարժումը, որը պահանջում է երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը, հայտարարել է, որ պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել Կահիրեում, որին կմասնակցի առնվազն մեկ միլիոն մարդ: Ինչպես հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը, հանրահավաքը նախատեսվում է անցկացնել փետրվարի մեկին:  



BBC News-ի տվյալներով, հունվարի 31-ի առավոտյան  մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում տեղակայվել են 50 հազար ցուցարարներ: Սակայն «Ալ-Ջազիրա»-ի ուղիղ եթերում հայտնել են, որ հրապարակում են 2-3 հազար մարդ, բայց ցուցարարները շարունակում են գալ: «Ալ-Ջազիրա»-ն հայտնում են նաեւ, որ զինվորականները հրապարակը փակել են փշալարերով եւ մուտքի մոտ զրահամեքենաներ են կանգնացրել: Բացի այդ, քաղաքի փողոցներ են վերադառնում ոստիկանները: