ԱՄՆ զգաշացնում է. Բաքվում կարող են լինել ահաբեկչական ակտեր

ԱՄՆ զգաշացնում է. Բաքվում կարող են լինել ահաբեկչական ակտեր
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը իրականացնում է բոլոր միջոցները` երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքները կանխարգելելու համար, ասել է նախարարության հասարակայնության հետ կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաեւը Ռիա Նովոստիին` մեկնաբանելով Ադրբեջանում ԱՄՆ քաղաքացիներին ուղղված ԱՄՆ Պետդեպի զգուշացումը:



«Այդ միջոցներն անընդհատ են: Երկրի օպերատիվ իրավիճակը վերահսկվում է համապատասխան մարմինների կողմից, այդ թվում` մեր նախարարության», - ասել է Բաբաեւը: ԱՄՆ պետդեպի կողմից տարածած հաղորդագրությունում ասվում է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը, «հիմնվելով ահաբեկչական սպառնալիքի մասին ինֆորմացիային, զգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին Ադրբեջանում հնարավոր ահաբեկչական ակտի մասին, ներառյալ ահաբեկչությունն ընդեմ ամերիկյան շահերի»:



Դրա հետ կապված Պետդեպը զգուշացնում է Ադրբեջանում գտնվող ԱՄՆ քաղացիներին աչալուրջ լինել, «մանավանդ արեւմտյան կազմակերպությունների հետ կապ ունեցող հասարակական վայրերում»: Իր քաղաքացիներին այդ օրինակ զգուշացում է արել նաեւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն: