Արտահերթ նախագահական ընտրություններ Ղազախստանում

Արտահերթ նախագահական ընտրություններ Ղազախստանում
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկել է հանրապետությունում անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ: Երկուշաբթի Ղազախստանի սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել մինչեւ 2020 թվականը երկրի ղեկավարի լիազորությունները երկարաձգելու համար սահմնադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը:



«Առաջարկում եմ դիտարկել այս իրավիճակը` որպես ժողովրդավարության եւ սահմանադրությանը նվիրվածության պատմական դաս: Առաջնորդվելով երկրի բարձրագույն շահերով` ես որոշում եմ կայացրել չանցկացնել հանրաքվե: Առաջարկում եմ անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ», - ասել է Նազարբաեւը ժողովրդին հասցեագրված իր ուղերձում, սակայն չի նշել քվեարկության հնարավոր ժամկետը: