Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի

Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» հայցադիմումի քննությունը: Վրաստանը դատարան էր դիմել դեռեւս 2007 թվականին՝ բողոքարկելով 2006-ին Ռուսաստանից Վրաստանի քաղաքացիների զանգվածային արտաքսման դեմ: Եվրոպական դատարանը, նախքան որոշում կայացնելը, լսելու է երկու կողմերի վկաներին:



Հիշեցնենք, որ Վրաստանը նաեւ պատրաստվում է 2008 թվականի պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից հասցված նյութական վնասի փոխհատուցում ստանալ միջազգային դատարանի միջոցով: Ներկայումս վրացական կողմը փորձում է հաշվարկել հակամարտության տարածքներին հասցված վնասի չափը: