«Վրաստանում արտահերթ ընտրություններ չեն լինի»

«Վրաստանում արտահերթ ընտրություններ չեն լինի»
Վրաստանի ընդդիմադիր ուժերը վերջերս ակտիվորեն քննարկում են երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը: Վերլուծաբաններից շատերն էլ կարծում են, թե Սահակաշվիլիին ձեռնտու է ընտրությունների արտահերթ անցկացումը, քանի որ հասարակության անտարբեր կեցվածքի պայմաններում իշխող կուսակցությունը կարող է հեշտությամբ վերընտրվել: Այս քննարկումներին պաշտոնապես արձագանքել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն: Նա հայտարարել է, որ երկրում որեւէ արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենա: «Վրաստանում ընտրությունները կանցկացվեն Սահմանադրությամբ հաստատված կարգով եւ ժամանակահատվածում»,- նշել է Սահակաշվիլիի խոսնակը: